Jump to content

Մեծ թռչուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ թռչուն
Տեսակanthropomorphic canary?, հեռուստատեսային կերպար և puppet character?
ՀեղինակJim Henson?
Ներկայացված էSesame Street?
Սեռարական
Դերը կատարել ենՔերոլ Սպիննի և Matt Vogel?
 Big Bird (Sesame Street) Վիքիպահեստում

Մեծ թռչուն (անգլ.՝ Big Bird), «Սեզամ փողոցի» մանկական հեռուստածրագրի կերպար։ Ունի 249 սմ հասակ և վառ դեղին փետուրներ։ Ըստ պաշտոնապկան տեղեկության` 1960 թվականից Մեծ թռչունի դերը կատարում է Քերոլլ Սփիննին[1]։ Թռչունը կարողանում էր սահել անվաչմուշկների և չմուշկների վրա, պարել, երգել, բանաստեղծություններ գրել, նկարել և օգտագործել մոնոցիկլ։ Միևնույն ժամանակ` հերոսը հաճախ շատ բաներ չի հասկանում։ Ապրում է 123 տան հետևում գտնվող մեծ բնի մեջ, Սեզամ փողոցում։ Սիրելի խաղալիքը Ռադար անունով թավշե արջուկն է։

Դերի կատարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ թռչունի առաջին իսկ հայտնվելու պահից նրա դերը կատարել է Քերոլ Սփիննին։ Հասակի հետ կապված նրան փոխարինելու են պատրաստվում նոր դերասաններ` Ռիկ Լայոնը և Մեթ Ֆոգելը, որոնք կերպարի դերը կատարել են «Սեզամի փողոցի» որոշ թողարկումներում։

Սպիննիի հիվանդության ժամանակ, մի քանի տարբեր դրվագներում նրան փոխարինել է Դենիել Սիգրենը։ Նա նաև մարմնավորել է կերպարին «Էդա Սալլիվանի շոու»-ում 1960 թվականին և The Hollywood Squares խաղում` 1970-ականներին։ Ստեֆանի Սեն-Պյորի The Story of Jim Henson գրքի համաձայն, կոստյումը նախատեսված էր Ջիմ Հենսոնի համար, սակայն դրա ստեղծող Կերմիտ Լավը նշել է, որ Հենսոնը թռչունի պես չի քայլում, և կերպարը տվել են մեկ ուրիշ դերասանի։ Դերն առաջարկվել է Ֆրենկ Օզին, սակայն նա հրաժարվել է, քանի որ ատում էր բարձրահասակ տիկնիկներին[2]։

Ռեժիսոր Ջոն Սթոունը The World of Jim Henson (1994) փաստագրական ֆիմում հայտնում է, որ Մեծ թռչունի կոստյումը անցքեր չունի, որտեղից դերասանը կարող է տեսնել շրջապատող տարածքը։ Դրա փոխարեն օգտագործվում է հեռուստատեսային համակարգ, որն ամրացված է դերասանի կրծքին[3]։ Հեռուստատեսային ֆոտոխցիկը Սփիննի համար Ուոլթեր Րաուֆֆերի կողմից տեղադրվել է Բոբ Մայրումի առաջարկով[4]։

Այն դեպքերում, երբ նկարահանումներն ընթանում են բնության մեջ և ֆոտոխցիկը օգտագործել հնարավոր չէ, կոստյումի վրա արվում է մի փոքր անցք։ Այդ ժամանակ թռչունի կոստյումի վրա ի հայտ է գալիս փողկապ, որը փակում է անցքը։ Այդ հնարքն օգտագործում են նաև հաղորդումների ուղիղ եթերի համար։

Երբ Մեծ թռչունը հայտնվում է Օսկարի հետ, ում դերը նույնպես կատարում է Սփիննին, Օսկարի դերը կատարում է Ջիմ Մարտինը կամ Մեծ թռչունի դերը կատարում է Մեթ Ֆոգելը, իսկ ինքը` Սփիննին, կատարում է Օսկարի դերը։

Մեծ Թռչունի կերպարը մտածել է Ջիմ Հենսոնը, կոստյումը 1969 թվականին ստեղծել է Կերմիտ Լավը։ Կոստյումն ամբողջությամբ ծածկում է դերասանին, գլխով և կտուցով պետք է ղեկավարել աջ ձեռքով, որը գլխից վերև է բարձրացված։ Ձախ ձեռքը նախատեսված է թռչունի աջ թևի համար, աջ թևը լցված է լցոնով և միացված է ձկան թելով, ամրացված պարանոցին, ձախ թևով։ Այդպիսով, թևերը շարժվում է առանձին-առանձին, երբ ձախ թևը բարձրանում է, աջը իջնում է և հակառակ։ Մի քանի դրվագներում տիկնիկի աջ թևը ղեկավարում է երկրորդ դերասանը, սովորաբար` Ջիմ Մարտինը։ Նրան կադրից հեռացնելու համար օգտագործվել է մուգ կանաչ գույնի ֆոնի հագուստ։ Թռչունի հագուստը կշռում է 6 կգ. 4,5 կգ` մարմինը, 1,8 կգ` գլուխը։ Լուիզա Գիկոուի խոսքով` կոստյումի ներսում անտանելի շոգ է, և չափազանց դժվար է պահել դրա գլուխը[5]։

Տարբեր երկրների համար նկարահանված տարբեր հաղորդումների տարբերակներում Մեծ թռչունը կարող է տարբեր տեսք ունենալ։ Օրինակ` Նիդերլանդներում նրա փետուրները կապույտ գույնի են, իսկ անունը Պինո է։

Մեծ թռչունի արտաքին տեսքը, ինչպես և նրա բնավորությունը, փոխվել է ժամանակի ընթացքում։ Սկզբում թռչնի գլխի փետուրները քիչ էին, իսկ մարմնի փետուրները ցցված էին։ Մարմինն ավելի քիչ կլոր էր, քան` հիմա։ Պահվածքն ավելի դադաղեցված էր և ավելի շատ համապատասխանում էր «հավի ուղեղ» իդիոմին, քան հիմա։ Ժամանակի հետ գլխի փետուրներն ավելացել են, գլուխը կլորացել է, արդյունքում ձևավորվել է կրակի լեզվակների նման կատար, որը շրջանակում է աչքերը։ Մարմինն ավելի փափուկ է դարձել, կլոր և սանրված։ Դադաղությունն ու չհասկացողությունը փոխարինվել են մանկական անմիջականությամբ։ Թեկուզ «Սեզամ փողոցի» որևէ հերոսներ տարիք չունի, Մեծ թռչունի հոգեվիճակը համապատասխան է վեց տարեկան երեխայի պահվածքի[6]

Կոստյումը մասամբ պատրաստված է American & Fancy Feather ընկերության կողմից. դրա պատրաստման համար օգտագործվել են հնդկահավի պոչի փետուրներ. քանի որ այդ փետուրները հազվադեպ են մաքուր լինում, ընկերության սեփականատերը` Էնտոնի Տրենտոն, Մեծ թռչունի կոստյումը անվանել է «ամենադժվար պատվիրատու»։ Հաստատվել է, որ Sesame Workshop մերժել է փետուրների 90 %-ը, որոնք ընտրված են եղել կոստյումի համար[7]։

Տեսակային պատկանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«G» is for Growing: Thirty Years of Research on Children and Sesame Street գրքում Մեծ թռչունը անվանվում է դեղձանիկ[8]։ «Սեզամ փողոցի» դրվագներից մեկում Մեծ թռչունին հարցնում են, արդյո՞ք նա բարեկամ չէ կաուզարին, ինչին ի պատասխան նա ասում է. «Ես ավելի շուտ անգղ եմ»։ 1976 թվականի հունվարի 23-ին Hollywood Squares հաղորդման ժամանակ, Մեծ թռչունին հարցնում են, թե ինչ թռչուն է նա, ի պատասխան ասում է` արտույտ[9]։ Don’t Eat the Pictures ֆիլմում Օսիրսը Մեծ թռչունին անվանում է քաջահավ։ Մեծ թռչունը հայտնվում է Mister Rogers' Neighborhood սերիալում` անվանելով իրեն «ոսկե անգղ»։ Անկախ տեսակային պատկանելիությունից` Մեծ թռչունը թռչող չէ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shalom M. Fisch, Lewis Bernstein, «Formative Research Revealed: Methodological and Process Issues in Formative Research» Արխիվացված 2014-01-01 Wayback Machine. In Shalom M. Fisch, Rosemarie T. Truglio (eds.), «G» is for «Growing»: Thirty Years of Research on Children and Sesame Street. Mahwah, N.J.: Lawrence Erlbaum Associates, 2000. ISBN 0-8058-3394-3. pp 39-40.
  2. Stephanie St. Pierre. The Story of Jim Henson, Creator of the Muppets. New York: Dell Publishing, 1991. ISBN 0-440-40453-3.
  3. Jon Stone, Director/Writer. The World of Jim Henson (1994)
  4. Gikow, Louise A. Sesame Street: A Celebration— Forty Years of Life on the Street. — New York: Black Dog & Leventhal Publishers[en], 2009. — С. 36. — ISBN 978-1-57912-638-4
  5. Gikow, Louise A. Sesame Street: A Celebration— Forty Years of Life on the Street. — New York: Black Dog & Leventhal Publishers[en], 2009. — С. 37. — ISBN 978-1-57912-638-4
  6. Borgenicht, David Sesame Street Unpaved: Scripts, Stories, Secrets, and Songs. — New York: Children's Television Workshop (CTW), 1998. — С. 34. — ISBN 0-7868-6460-5
  7. Anthony Trento, «The man who feathers Big Bird» Արխիվացված 2008-12-08 Wayback Machine, CNNMoney.com, April 4, 2008. Accessed 19 June 2008.
  8. Shalom M. Fisch (2001), "G" is for growing: thirty years of research on children and Sesame Street Page 39(չաշխատող հղում)
  9. Big Bird on Hollywood Squares 1976. YouTube (2006-09-06). Retrieved on 2013-02-05.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ թռչուն» հոդվածին։